Հնդկաստանի ռազմավարական ուժերի հրամանատարությունը երկուշաբթի միջին շառավղով Agni-IV բալիստիկ հրթիռի հերթական բարեհաջող փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

4 հազար կմ հեռահարությամբ երկաստիճան  հրթիռի գործարկումը իրականացվել է Աբդուլ Քալամ կղզու հրաձգարանից։

Հրթիռի թռիչքի հետագծի եզրափակիչ մասին եւ Հնդկական օվկիանոսում թիրախի խոցմանը հետեւել են Հնդկաստանի ՌԾՈւ ռազմանավերը։

Սա Agni-IV-ի 5-րդ փորձարկումն է։ Հրթիռը կշռում է 17 տոննա եւ ունի 17 մ երկարություն։