Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան եւ Beeline համալսարան:

Ընկերությունն աշակերտների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք  մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: 

Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունեց ընկերություն այցելած երիտասարդ հյուրերին եւ ասաց. «Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` Beeline-ը հատուկ կարեւորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին: Այսօր դուք գործնականում ծանոթացաք հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աշխատանքին եւ բացահայտեցիք նրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ  առանձնահատկություններ։ Վստահ եմ, որ ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի եւս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում»։

Beeline Կապի թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ 

Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 եւ 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է  մոտենալ Կապի թանգարան Ազատության 24\1  հասցեյով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին. [email protected]։