Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում 3 հայ եղբայրներ, որոնք սեփական բիլիարդի սրահ ունեն, 5-ական տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվել՝ հարկերից խուսափելու համար:
Դատախազների խոսքով, 51-ամյա Հրանտ, 59-ամյա Հայկ եւ 55-ամյա Հրայր Կոստանյանները պարտավոր են 263 հազար դոլարի հարկ վճարել ներքին եկամուտների ծառայությանը:
Դրանք կորպորատիվ հարկեր են, որոնցից նրանք, իբր, խուսափել են 2007-2010 թթ հարկային տարիների ընթացքում՝ պահելով կեղծ գրանցամատյաններ եւ լրացնելով կեղծ հարկային հայտարարագրեր:
Նրանք բոլորը Հայաստանցիներ են, ԱՄՆ քաղաքացիներ, որոնք բիլիարդի սեփական սրահ ունեն Ալբուքերքի հյուսիս-արեւելքում:
Նրանց մեղադրանք է առաջադրվել 2014-ի սեպտեմբերին՝ հարկերից խուսափելու համար:
Եղբայրներից յուրաքանչյուրն իրեն մեղավոր է ճանաչել հանցանքի մեջ, որի նպատակն է եղել խաբել դաշնային կառավարությանը:





























