Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու պատմությունը ու դրա հետեւանքները կարճաժամկետ չեն լինելու: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ չի կարող կանխատեսել, թե որքան ժամանակ դրա համար կպահանջվի:

«Սա կարճատեւ պատմություն չէ, նույնիսկ եթե իրավիճակը հանգիստ զարգանա, քանի որ քաղաքացիները ստիպված են լինելու իրենց պահանջներով դատարանին դիմել»,- ասել է Մեդվեդեւը:

Նրա խոսքով, զբոսաշրջային ընկերությունները «պետք է մշակեն հարցի եւ իրավական եւ ֆինանսական կողմը»: