Հարավային Սուդանում զոհված հայ օդաչուների մարմիննրի տարհանման հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի։  Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նապբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նոյեմբերի 9-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  

Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր ռուս գործընկերոջը Հարավային Սուդանում օդանավի աղետի հետ կապված, որը Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել։ 

ԱԳ նախարարն իր ռուս գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հայ օդաչուների մարմինների տարհանման գործում աջակցության համար։  Նրա խոսքով, մոտ օրերս Հարավային Սուդան կմեկնի նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը։  

Հարավային Սուդանում ԱՆ-12-ի աղետի հետեւանքով զոհվել է հինգ հայ օդաչուներից կազմված անձնակազմը։