Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան է այցելելու նոր կառավարության ձեւավորումից հետո: Այս մասին երեքշաբթի գրել է թուրքական Bugun թերթը:

Դա Դավութօղլուի առաջին օտարերկրյա այցն է լինելու թուրքական նոր կառավարության ձեւավորումից հետո, հայտնում է Trend–ը:

Թուրքիայում նոր կառավարությունը կձեւավորվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցած կրկնակի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արդարության ու զարգացման կուսակցությունը 49.41 տոկոս ձայն էր հավաքել:

Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (CHP) ընտրություններին 25.38 տոկոս ձայն էր հավաքել, Ազգային շարժման կուսակցությունը (MHP)՝ 11.39 տոկոս, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ 10.7 տոկոս: