Հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Արարատի մարզային վարչությունից Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ 48-ամյա Մարտիկ Խ.-ն գրավ է դրել 55-ամյա Վաչիկ Բ.-ի տունը, իսկ նրա եղբայրը` 46-ամյա Հրաչիկ Խ.-ն, ծեծի է ենթարկել տանտիրոջը, ով կոտրվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, եւ նրա բաճկոնի վրա էլ կան բռնության հետքեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Վաչիկ Բ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի վերջնամասում Հրաչիկ Խ.-ի հետ զրույցի ժամանակ իր արյան ճնշումը բարձրացել է, որի ժամանակ հավասարակշռությունը կորցնելով` վայր է ընկել գետնին եւ ստացել վնասվածք:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Նոյեմբերի 9-ին պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի դաշտում, Հրաչիկ Խ.-ն ձեռքերով հարվածել է Վաչիկ Բ.-ի գլխին` պատճառելով վնասվածքներ:
Հետաքննությունը շարունակվում է:





























