Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1940 թ. ծնված Վազգեն Ն.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ին, Մոլդովական փողոցի 4-րդ շենքում գործող, իրեն պատկանող սուպերմարկետի բանվոր Վարդանն իր աշխատասենյակի սեղանից բացահայտ հափշտակել է 900.000 դրամ եւ դիմել փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 25-ամյա Վարդան Մ.-ն է:
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Վարդան Մ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին եւ խոստովանել կատարածը:
Քննությունը շարունակվում է:





























