Նոյեմբերի 9-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արման Ա.-ին եւ 19-ամյա Անուշավան Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 1,63 գ դեղնականաչավուն զանգված:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: