Տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 798 792 ներգաղթյալ։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Ամենից շատ ներգաղթյալներ է ընդունել Հունաստանը՝ 653 075 մարդ։ Իտալիա է ժամանել 141 766 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՄՄԿ տվյալներով՝ տարվա սկզբից Եվրոպա հասնելու ճանապարհին ծովում խեղդվել է 3455 մարդ։





























