Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է այսպես կոչված անվիզա փաթեթի օրենքներից մեկը, որը թույլ է տալիս կալանքի տակ վերցնել զենք, հանցագործության ապացույց համարվող կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Օրինագծին կողմ է քվեարկել 291 պատգամավոր։

Միեւնույն ժամանակ վարչապետ Արսենի Յացենուկը կասկած է հայտնել, որ այդ օրենքը այն  տեսքով, որով հավանություն է ստացել, համապատասխանում է արդյոք ԵՄ հրահանգներին, ինչի պատճառով Ուկրաինային կարող են անվիզա ռեժիմ չտրամադրել։

Վարչապետի խոսքով՝ քվեարկությունից հետո օրենքը պետք է ստանա ԵՄ իրավական եզրակացությունը։