Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը G20 երկրներում 2015-2017թթ. միջինում 2.8 տոկոս ՀՆԱ աճ է կանխատեսում, ինչը 0.3 տոկոսով ավելի է 2012-2014թթ. ցուցանիշից։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով գործակալության հաշվետվությունը։

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից 5 տարի առաջ տնտեսության միջին աճը կազմում էր 3.8 տոկոս։ Եվս 2 տարի գլոբալ աճը խամրած կլինի, քանի որ Չինաստանի եւ այլ զարգացող երկրների տնտեսությունները շարունակում են ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է զեկույցում, փոխանցում է Gazeta-ն։

Այս տարի գործակալության վերլուծաբանները G20 երկրներում ՀՆԱ աճը կանխատեսում են 2.6 տոկոսի սահմաններում, եկող տարի այդ ցուցանիշը կկազմի 2.8 տոկոս, իսկ 2017թ.՝ մինչեւ 3 տոկոս։

Հաշվետվության մեջ նշվում է, որ Չինաստանի ՀՆԱ աճը կլինի 7 տոկոսից պակաս,  իսկ եկող տարի այն կդանդաղի մինչեւ 6.3 տոկոս։ 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 6.1 տոկոս։