Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ուղղակի անհարգալից վերաբերմունք է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետություն պետության նկատմամբ։  Այդ մասին նոյեմբերի 10-ի մամուլի ասուլիսին նշել է տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։  

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունները նման են վատ խոհարարի ձեռքով պատրաստված անհամ ուտեստի։  Սահմանադրության հիմնական արժեքը, Բագրատ Ասատրյանի կարծիքով, կայունությունն է, իսկ փոփոխությունները չեն կարող ապահովել դա։ «Այսօրվա դրությամբ խորհրդարանն իշխանության ամենավարկաբեկված մարմինն է։ Եթե երկրում խորհրդարանական կառավարում հաստատվի, տեղի հեղինակությունները կընտրվեն», - ընդգծել է Բագրատ Ասատրյանը։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների այն մասին, որը վերաբերում է Հայաստանի Կենտրոնական բանկին, ընդդիմադիրն ասել է, որ   «կարդացել է բոլոր հոդվածները, որոնք ուղղակի ամոթալի են»։