Մոսկվա-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող հայկական ոչ մի ավտոբուսային ընկերություն գրանցված չէ ՌԴ միջազգային ավտոբուսային կանոնավոր երթուղիների գրանցամատյանում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային երթուղիների բաժնից։
Դա նշանակում է, որ Մոսկվա-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր ավտոբուսային ընկերություններն անօրինական են աշխատում։
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսային շատ ընկերություններ ժամանակի ընթացքում դառնում են կանոնավոր։ «Այդ հարցի օրենսդրական կարգավորումը ընթացքի մեջ է»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Մոսկվայում խստացրած կարգով հետեւում են ապօրինի ուղեւորափոխադրումներին։
Անի Աֆյան





























