Նորվեգիայի իշխանությունները սահմանափակումներ են մտցնում փախստականների համար՝ նրանց հոսքը նվազեցնելու նպատակով, FlashNord –ին այս մասին հայտնել են Մուրմանսկում թագավորության հյուպատոսարանից:
«Նորվեգիա ժամանող ոչ բոլոր անձինք ունեն ապաստան ստանալու իրավունք՝ Փախստականների կարգավիճակի մասին հռչակագրի համաձայն »,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են հյուպատոսարանում, յուրաքանչյուր ոք, ով հատում է Նորվեգիայի հետ սահմանը, պետք է մուտքի արտոնագիր ունենա, հայտնում է Gazeta-ն:
«Աֆղանստանի անվտանգ շրջաններում ապրողների կամ էլ մեկ այլ երկրում բնակության իրավունք ստացածների դիմումները մերժվելու են: Այդ մարդիկ դեպորտի են ենթարկվելու: Իսկ անվտանգ չհամարվող շրջաններից եկածներին հնարավոր է, որ կվերադարձնենք Աֆղանստանի այլ շրջաններ»,- հավելել են հյուպատոսարանից:





























