Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվն աճել է մինչեւ  48 մարդ, երեքշաբթի հայտնել է Ասոշեյթեդ Փրեսը։ Ավելի վաղ հաղորդվել էր 46 մեռածի մասին։

Նախնական տվյալների համաձայն, Сolectiv գիշերային ակումբում հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը  տեղի ունեցած հրդեհի պատճառը հրավառությունն է եղել, որն ուղեկցել է  Goodbye to Gravity ռոք խմբի «Մեր մահվան օրը» երգի կատարմանը։ Պատահարի ժամանակ  ակումբում մինչեւ 400 մարդ է եղել։ Ողբերգության առաջին ժամերին 27 մարդ է զոհվել, եւս 200 տուժածի տեղափոխել են հիվանդանոց։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Նիդերլանդները, Նորվեգիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը համաձայնել են իրենց հիվանդանոցներում տուժածների տեղավորել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

Վարչապետի պարտականություները կատարող Սորին Կիմպյանուն տեղեկացրել է, որ   28-ամյա կիթառահար Թյուդոր Գոլուն երկուշաբթի գիշերը զոհվել է բրիտանական Բիրմինգեմ քաղաքում, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել։  Զոհվածի մարմինը կարճ ժամանակում հայրենիք կհասցվի։