Մալդիվներում վերացվել է նոյեմբերի 4-ին մտցված արտակարգ դրությունը։ Այդ մասին տեղեկացրել է երկրի արտգործնախարարությունը։
Նոյեմբերի 4-ին Մալդիվներում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի հետ կապված եւ սահմանադրության 253 հոդվածին համապատասխան, արտակարգ դրություն էր մտցվել 30 օր ժամկետով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 28-ին երկրի ղեկավար Աբդուլլա Յամինի մոտորանավակում պայթյուն է տեղի ունեցել։ Պատահարի հետեւանքով տուժել է նախագահի կինը՝ Ֆաթիմա Իբրահիմը եւ եւս երկու պաշտոնյա, որոնք նավում են եղել։ Ինքը՝ Յամինը չի տուժել։





























