Անհնար է առանց նյարդայնանալու ընդունել պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Կառավարության ներկայացրած օրինագծերը: Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում կայացած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Օրինագիծն առաջարկում է բարձրացնել դատախազության մի շարք պաշտոնյաների աշխատավարձերը՝ Գլխավոր դատախազություն - Վճռաբեկ դատարան աշխատավարձերի հարաբերակցությունը պահպանելու համար:

«Գումար չկա մանկավարժների, բժիշկների, երեխաների եւ տարեցների համար: Իսկ պետական պաշտոնյաների համար ամեն ինչ կա: Եթե օրենքն այդպիսի հարաբերակցություն է սահմանում, արդյո՞ք չեք կարող այն շրջանցել այլ օրենքով»,- հայտարարեց Ուրիխանյանը: