Հայաստանում բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների փոխկապակցվածության նկատմամբ վերահսկողությունը: համապատասխան փոփոխություններն առաջարկվել են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրինագծերի փաթեթում, որը նոյեմբերի 10-ին քննարկվել է Հայաստանի խորհրդարանում:

Օրինագծում առաջարկվում է գրանցել ֆինանսական կազմակերպությունների փոխադարձ կապը եւ հետեւել, որպեսզի դրանցից մեկի ռիսկերը հնարավորինս քիչ «վարակեն» մյուսին:

Դրա համար Կենտրոնական բանկի խորհուրդը ընդհանուր կապիտալի եւ կապիտալի համարժեքության, լիկվիդայնության, արժույթի կառավարման նորմատիվներ կսահմանի, ինչպես նախկինում դրանք սահմանել է բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների համար:

Փոխկապակցվածության հստակ չափանիշներ չեն սահմանվում (օրինակ՝ բաժնետիրական մասնակցության մակարդակի)՝ ելնելով այն հանգամանքից, որ առանձին դեպքերում նույնիսկ փոքր բաժնետերերը կարող են զգալի ազդեցություն ունենալ որոշումներ կայացնելու գործընթացի վրա:

Այդ պատճառով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կազմակերպությունների փոխկապակցվածությունը որոշելու է ԿԲ Խորհուրդը՝ Բազելի սկզբունքների եւ այլ ստանդարտների մեթոդով: