Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը:

Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 6, կողոպուտի, յուրացման, խուլիգանության եւ կաշառակերության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: