Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 39-ամյա Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 47 շենքի մոտից բերման են ենթարկել 60-ամյա Կնյազ Յու.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: