Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Վայոց Ձորի մարզի, քաղաք Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում եւ Վայքի թիվ 1 մանկապարտեզում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:

Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բացման արարողության ժամանակ ողջունեց հյուրերին, շնորհավորեց ողջ ուսուցչական անձնակազմին, երեխաներին, ծնողներին եւ նշեց. ««Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում»:

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարեւորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության զարգացմանն ուղղված բազմաթիվ  անելիքներ կան, եւ  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարեւորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  եւ խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից եւ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ եւ արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Հիմնադրամին տրամադրվել «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը։