Աֆղանաստանի ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Քաղաքացիները բողոքում էին ասլամիստների կողմից էթնիկ 7 խազարների սպանության դեմ: Փողոց էին ելել հազարավոր մարդիկ, սակայն նախագահի նստավայրից ոչ հեռու ոստիկանությունը կրակ է բացել: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան:





























