Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի կողմից դեպի Եգիպտոս թռիչքներից հրաժարվելու պատճառով ֆինանսական կորուստները գնահատվում են ամսական 273 մլն դոլար: Այս մասին նշել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ռուսաստանը դադարեցրել է դեպի Եգիպտոս թռիչքները Մեծ Բրիտանիայից եւ մի շարք այլ երկրներից հետո: Այդ երկրի իշխանությունները խոսում են անվտանգության նկատառումների մասին, որոնք կապված են հոկտեմբերի 31-ին ռուսական օդանավի աղետի հետ: