ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք պատրաստվում ներքաշվել ինչ-որ սպառազինությունների մրցավազքի մեջ, առավել եւս ինչ-որ մեկին հասնել-անցնել։ Մենք ուղղակի փորձում ենք վերականգնել 1990-2000-ական թթ. բաց թողածը, երբ Զինված ուժերը նորմալ չէին ֆինանսավորվում»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ 2015թ. ՌԴ Զինված ուժերի տրամադրության տակ 4 անգամ ավելի շատ ժամանակակից զինատեսակ է հայտնվել, քան 2014թ.։





























