Հայաստանում հարկային կրկնավճարումների պրակտիկան կվերանա։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ՀՀ խորհրդարանում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

2018թ. ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ ձեռնարկության հարկային հաշվեհամարներին եղած միջոցները պետության սեփականությունը չեն համարվի։ Պետությունն այդտեղից հարկեր կգանձի միայն այն ժամանակ, երբ ձեռնարկությունը կներկայացնի իր հարկային զեկույցը։ Այլ խոսքով՝ հաշվեհամարի գումարը նախօրոք եւ ամբողջովին չի պատկանելու պետությանը, ինչպես որ հիմա։ Պետությունը դրանից միայն սահմանված չափով հարկեր կստանա։

Ներկայումս, քանի որ համարվում է, որ ձեռնարկության հարկային հաշվեհամարի բոլոր միջոցները պետության սեփականությունն են, հարկային տեսուչները կարող են կրկնավճարներ պահանջել, որպեսզի «փակեն» հարկերի հավաքումը։ «Համակարգն աշխատելու է ավտոմատ կերպով՝ կա պարտավորություն, վճարում ես, չկա՝ չես վճարում։ Հաշվի մնացորդը հարկատուն կարող է օգտագործել ըստ իր հայեցողության»,- հավելել է Միրումյանը։