2018 թվից Հայաստանի գործարարներն այլեւս անհրաժեշտություն չեն ունենա հարկային պարտքերի բացակայության տեղեկանք պահանջել։  Այդ մասին Հայաստանի խորհրդարանում նոյեմբերի 11-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ հարկային օրինագծերի փաթեթի  («Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների եւ կից նախագծերի մասին) քննարկմանը։ Նրա խոսքով, հարկատուն կկարողանա առցանց տեսնել այդ տվյալները եւ ըստ անհրաժեշտության  փոխանցել տեղեկությունները։  Դրանք ստանալու համար ինչ-որ մեկին դիմելու կարիք չի լինի, այսինքն գործարարները փող կխնայեն։

Նշենք, որ հարկային պարտքերի մասին տվյալներն անհրաժեշտ են պետգնումներին մասնակցության դեպքում, բանկային վարկի ստացման եւ դրա սպասարկաման ընթացքում, ինչպես նաեւ ֆինանսական աուդիտի ժամանակ։