Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ են։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը։

«Երկար տասնամյակներ շարունակ առաջին անգամ ԵՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը պակասել է։ Եթե անցյալ եւ նախանցյալ տարի այն գերազանցում էր 450 մլրդ դոլարը, ապա այս տարի այդ թիվն ավելի համեստ է՝ 377 մլրդ դոլար։ Այս տարվա առաջին ամիսների դինամիկան դրական չէ»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեշկովի խոսքով՝ այսօր սառեցված են ՌԴ-ԵՄ բարձրագույն մակարդակի շփումները։ Արդեն 2 տարի չեն անցկացվում գագաթնաժողովները, որոնք պետք է կայանային տարին 2 անգամ։