2018թ.-ից Հայաստանում կչեղարկվի հարկերի վճարումներն ուշացնելու համար տուգանքների կրկնապատկումը։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ՀՀ խորհրդարանում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս հաշվիչ-դրամարկղային ապարատի անդորրագիրը չտալու համար տուգանքը կազմում է 150 հազար դրամ։ Վճարումը 2 ամսով ուշացնելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է։ Նման մեխանիզմ է գործում նաեւ արժութային կարգավորման օրենսդրության խախտման համար։ «Մենք ցանկանում ենք չեղարկել այդ պատժամիջոցը։ Առաջին հերթին՝ որպեսզի դժվարություններ չստեղծենք բիզնեսի համար։ Երկրորդ հերթին՝ որպեսզի ձեւակերպման հետ խնդիրներ չառաջանան»,- ասել է Միրումյանը։ Նրա խոսքով, խնդիրն այն է, որ վճարումը տեղ է հասնում 2 օրում։ Եվ եթե գործարարը վճարել է վերջնաժամկետի վերջին օրը, ըստ էության նա իրավացի է, սակայն դե յուրե պարտավոր է տուգանք վճարել։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ուժի մեջ է մնում։