Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինային 6-7 տարի է անհրաժեշտ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին նա հայտնել է Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի եւ դաշինքին միանալու հանրաքվե անցկացնի։

«Մենք պետք է համապատասխանենք ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ դա տեղի չի ունենա այսօր, վաղը կամ  մյուս տարի»,- ասել է Պորոշենկոն։

Նրա խոսքով՝ 2 տարի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները պաշտպանում էին ուկրաինացիների 16 տոկոսը, իսկ հիմա՝ մոտ 60 տոկոսը։