2018թ. սկսած Հայաստանում վերացվելու է ակցիզային ապրանքապիտակների համար կանխավճարները: Այս մասին նոյեմբերի 11-ին ՀՀ խորհրդարանում հայտնել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ հարկային օրինագծերի փաթեթի քննարկումների ժամանակ («Հարկերի մասին» օրենքի փոփոխություններն ու հարակից փաթեթները):

Հիմա արտադրողները կամ ակցիզավորված ապրանքների ներմուծողները, ստանալով ակցիզային ապրանքապիտակներ, պետք է դրանց համար նախօրոք վճարեն, որպես հարկային կանխավճար: Իսկ վաճառքից հետո գումարը դուրս է գրվում ակցիզային հարկի գծով նրանց պարտքից:

«Մենք ուզում ենք վերացնել նման կանխավճարի պրակտիկան, որպեսզի հեշտացնենք բիզնես վարելը»,- շեշտեց Միրումյանը: