Ժողովրդական պատգամավոր Դմիտրի Յարոշը վայր է դրել «Աջ սեկտորի» առաջնորդի լիազորությունները: Այդ մասին ասված է պատգամավորի հաղորդագրության մեջ:
«Ստանալով վիրավորում ու բուժման համար լրացուցիչ ժամանակ պահանջելով՝ ես շարժման ղեկավարման որոշ ուղղություններ վստահեցի իմ մտերիմ համախոհներին, որոնք իմ կարծիքով ազգայնական շարժումների ծավալման վերաբերյալ իրենց տեսակետը ունեին ու ունեն: Իսկ իմ դիրքորոշումը ոչ բոլոր հարցերով է համընկնում նրանց ձգտումների հետ»,- այսպես է իր որոշումը պարզաբանել Յարոշը, հայտնում է «Ուկրաինա 112»-ը:
Նա նշել է, որ «որպես ղեկավար անձամբ է պատասխանատվություն կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում կազմակերպության ներսում ու մտադիր չէ այն ուրիշների վրա բարդել»:
Հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող «հարսանեկան գեներալ» լինել «Աջ սեկտորում»: Դրա համար էլ ես ստիպված եմ մերժել համաժողովի առաջարկը ու վայր եմ դնում սեկտորի ազգային ազատագրական շարժման ղեկավարի լիազորությունները՝ մնալով ազգայնական, պետական այր ու հեղափոխական»,- ասված է հաղորդագրության մեջ:





























