Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել աշխատանքային գրքույկների վերացմանը: Այս մասին հայտնել է Տնտեսական զարգացման նախարար Այվարաս Աբրոմավիչուսը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Որոշում ենք կայացրել նաեւ աշխատանքային գրքույկների հարցով: Վերացնում ենք դրանք: Օրինագիծը փոխանցում ենք Գերագույն ռադային: Կադրայինների աշխատանքը դրանից զգալիորեն կհեշտանա: Բոլոր երկրները անցել են դրա միջոցով»,- հայտարարել է նախարարը:

Նախարարը հիշեցրել է, որ 2004 թ. սկսած երկրում գործում է միասնական աշխատանքային ռեեստր, որտեղ արտացոլված են քաղաքացու աշխատավայրի մասին տեղեկությունները:

«Ով ուզում է, թող տանը աշխատանքային գրքույկներ պահի ու իր գրքույկում կնիքներ ստանա»,- հավելել է Աբրոմավիչուսը:

Նախարարը նաեւ շեշտել է, որ աշխատանքային գրքույկների վերացումը նկատելիորեն կհեշտացնի կադրային բաժնի բոլոր աշխատակիցների աշխատանքը: