Էստոնական ոստիկանությունը ռետինե գնդակներ է կիրառել Խարկուում՝ փախստականների ժամանակավոր պահման կենտրոնի կենվորների դեմ, հաղորդում է DELFI-ն։

Նոյեմբերի 10-ի երեկոյան փախստականներից մեկին փակել են առանձին խցում՝ իրավապահներին չենթարկվելու համար։ Դրանից հետո բողոքի ալիք է սկսվել, տասնյակ անձինք արգելափակել են շենքի միջանցքն ու հրաժարվել են ենթարկվել հրամաններին։ Հասարակական կարգը վերականգնելու համար իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել։

Հոկտեմբերին նույն կենտրոնի փախստականները արեւմտյան լրագրողներին բողոքել էին տեղական իշխանությունների կամայականություններից։ Իրաքցի մի փախստականի խոսքով, սահմանափակել էին տեղաշարժվելու իրավունքը՝ հենց Էստոնիայում ապաստան խնդրելուց հրաժարվելու համար։ Իրաքցիները ցանկանում էին տեղափոխվել Ֆինլանդիա։