Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին համոզված է, որ միգրացիայի խնդիրը հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե Եվրամիությունը նպաստի այն երկրների տնտեսական եւ մշակութային զարգացմանը, որտեղից միգրացիոն հոսք կա դեպի Եվրոպա: Առաջին հերթին դա վերաբերում է Աֆրիկային: Այս մասին ասված է Avvenire կաթոլիկ պարբերականի հոդվածում:

Ռենցին պարբերականին ասել է, որ Իտալիան մտադիր է հատուկ հիմնադրամի գլխավոր մասնակիցներից մեկը, որը կոչված է դառնալ «ինովացիոն համագործակցության օպերատիվ գործիք այն երկրների միջեւ, որոնք չեն ցանկանում սահմանափակվել միայն միգրացիային արձագանքելով»: Գործչի խոսքով, Աֆրիկան իտալական ռազմավարության կենտրոնում է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Մալթայի մայրաքաղաք Վալետեում մեկնարկում է միգրացիայի խնդիրներին նվիրված ԵՄ-Աֆրիկա երկօրյա հատուկ գագաթաժողովը, որին մասնակցելու են եվրոպական եւ աֆրիկյան ավելի քան 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: