Փարիզում նոր սկանդալ է հասունանում: Le Monde պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Գերմանիայի հետախուզությունը գաղտնալսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի, ինչպես նաեւ նրա մերձավոր շրջապատի եւ Ելիսեյան պալատում նախագահի աշխատակազմի ներկացուցիչների հեռախոսազրույցները:

«Եթե դա այդպես է, ապա սարսափելի տհաճ է: Մենք այդ հարցին կանդրադառնանք Գերմանիայի ներկայացուցիչների հետ»,- մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունը՝ հայտարարել է Ֆաբիուսը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փորձագետները նշում են, որ «բարեկամ Գերմանիայի կողմից այդպիսի քայլը զարմանալի չէ»՝ հաշվի առնելով բազմաթիվ լրտեսական մերկացումները, որոնք վերջին ամիսներին հանրության սեփականությունն են դարձել: