Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով 1 մարդ զոհվել է: Եվս 12 հոգի տուժել է, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ըստ ՏԱՍՍ-ի, պայթյունը տեղի է ունեցել շենքի երկրորդ հարկում, ինչի հետեւանքով տուժել են նաեւ հարեւան շենքերը:
Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:





























