Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին ողբերգական վթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից:

Գյուղամիջյան ճանապարհին իրար էին բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:

«Հունդայի Ակցենտ»-ի վարորդը` 1999 թ. ծնված Կարեն Դավթյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արամ Գրիգորյանը, տեղում մահացել էին:

«ՎԱԶ-21124»-ի վարորդը՝ 1989թ. ծնված Գևորգ Գևորգյանը, նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցում մահացել է: