Իսպանիայի Սահմանադրական դատարանը երկրի կառավարությունից հայց է ստացել՝ Կատալոնիայի անկախության մասին բանաձեւի անօրինականության շուրջ:

Cadena Ser ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանն այդ մասին միաձայն որոշում է կայացրել ամբողջական կազմով արտակարգ նիստից հետո:

Այսպիսով, ըստ ՏԱՍՍ-ի, Իսպանիայի Սահմանադրության 161.2 հոդվածի համաձայն, բանաձեւի գործողությունը դադարեցվում է՝ մինչեւ Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը փաստաթուղթը բողոքարկող հայց էր ներկայացրել դատարան: Պաշտոնական Մադրիդի տվյալներով, անջատականների բանաձեւը թագավորության Սահմանադրության 8 հոդվածների խախտում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել ինքնավար մարզի անկախության մասին բանաձեւը: