Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը հայտարարել է, որ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունների առիթով նոյեմբերի 15-ին երկրում սուգ է հայտարարվում: Այս մասին գրում է Annahar Newspaper-ը:

Ըստ Gazeta-ի, պետական բոլոր հաստատությունները, դպրոցները, այդ թվում՝ մասնավոր, փակ կլինեն:

Վերջին տվյալներով, Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 37 մարդ է զոհվել, եւս 181-ը վիրավոր է: