Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Վերջին տվյալներով, երկու պայթյունների հետեւանքով 37 մարդ է զոհվել, ավելի քան 180 վիրավոր կա:

Նշվում է, որ պայթուցիկ սարքերը գործի են դրվել Բեյրութի հարավային արվարձանում, Բուրջ ալ-Բարաջնե ճամբարում: