Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Փարիզ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

«American Airlines-ն ակտիվորեն հետեւում է Փարիզում ծավալվող ողբերգական իրավիճակին: Ներկայումս Շառլ դը Գոլի օդանավակայանը բաց է, բայց մենք հետաձգում ենք այս երեկոյի համար նախատեսված չվերթները Փարիզ, մինչեւ չունենանք լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

Delta եւ United ավիաընկերությունների ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են մի քանի առանձին չվերթների մասին, որոնք հետաթգել են թռիչքը: