Ֆրանսիական Air France ավիաընկերությունը կշարունակի թռիչքներ իրականացնել ըստ գրաֆիկի՝ հետեւելով անվտանգության ուժեղացված միջոցառումներին:
«Air France մշտական կապի մեջ է պաշտոնյաների հետ՝ համոզվելու համար, որ անձնակազմի եւ հաճախորդների անվտանգության պաշտպանությունն ու չափանիշներն ապահովվում են»,-նշված է Twitter-ում ավիափոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Ֆրանսիան դեռ չի փակում ավիահաղորդակցությունը՝ Փարիզում ստեղծված իրավիօճակի պատճառով:





























