Սիրիայի հարցով Վիեննայում բանակցությունները պատասխանի փորձ է ահաբեկչական սպառնալիքներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել է Վիեննա նախարարների մակարդակով համաժողովին մասնակցելու համար:

«Լավագույն պատասխանը կլինի հավաքվել եւ փորձել Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհ գտնել»,-ասել է նա: