Սա սարսափելի բարբարոսություն է, հրեշավոր հարված է Փարիզին, Ֆրանսիային, մեր արժեքներին։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը։ 

«Դա անընդունելի է։ Մեզ փորձում են վախեցնել, բայց մենք չենք հանձնվի եւ կշարունակենք պայքարը ահաբեկչության դեմ։ Մենք պիտի պատասխանենք ահաբեկիչներին։ Պետք է շարունակել պայքարը «Իսլամական Պետության» դեմ։   1915-ին այնպիսի սարսափելի բան էր պետահել, ինչպիսին հայերի ցեղասպանությունն էր, եւ հիմա Սիրիայում է Ցեղասպանություն իրականացվում, սպանում են քրիստոնյաներին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք չեն ուզում որեւէ ընդհանուր բան ունենալ ԻՊ-ի հետ։ Մենք ձեռքներս ծալած չպիտի նստենք, պիտի նրանց ոչնչացնենք հենց իրենց տարածքում»,- ասել է պատգամավորը։