Ֆրանսիայում նոյեմբերի 13 ահաբեկչական գործողությունների շարքի հետեւում կանգնած են «Իսլամական պետության» գրոհայինները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Սա պատերազմական ակտ է, որի հետեւում կանգնած է ահաբեկչական բանակը՝ «Իսլամական պետությունը», ջիհադիստները, որոնք դեմ են հանդես գալիս Ֆրանսիային, արժեքներին, որոնք մենք պաշտպանում ենք ողջ աշխարհում»,-ասել է նա:

Օլանդը նաեւ հայտնել է, որ ելույթ է ունենալու երկրի խորհրդարանի նոյեմբերի 16-ին կայանալիք արտահերթ նիստում: