ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին  Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները «միջնադարի ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ» է անվանել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մենք խոսել ենք Փարիզի իրադարձությունների մասին, որոնք հետեւեցին Բեյրութում ու Իրաքում ահաբեկչություններին: Մենք համաձայնեցինք, որ այդ գործողություններն անընդունելի են մեր մոլորակի վրա»,-ասել է Քերրին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Նա նաեւ ընդգծել է, որ այդ ահաբեկչական հարձակումներն իրենց հետ ավերածություն ու վախ են բերում: