Le Monde-ի լրագրող Դանիել Պսենին դարձել է Փարիզում կատարվածի ակամա վկան։ «Բատակլան» թատրոնի մոտ բնակվող լրագրողը վիրավորվել էր այն պահին, երբ օգնում էր վիրավորներին դուրս գալ դահլիճից։ Նա վիրավորվել էր ձախ ձեռքից պատուհանից արձակած գնդակից։ Լրագրողին այսօր պետք է վիրահատեն 15-րդ շրջանի Georges-Pompidou հիվանդանոցում, գրում է Le Monde-ն։
«Ես տանն աշխատում էի։ Հեռուստացույցս միացրած էր։ Սկզբում աղմուկ լսեցի, կարծես ճայթուկ պայթեր, մտածեցի ֆիլմի աղմուկն է, հետո մոտեցա պատուհանին։ «Բատակլանը» հենց իմ տան դիմաց է գտնվում։ Թատրոնի մուտքի մոտ երիտասարդները միշտ աղմկում են, բայց այս անգամ ուրիշ էր. բոլորը վազում էին ուր պատահի։ Ես գետնի վրա արնաշախաղ ընկած մարդկանց տեսա։ Մի կին կախված էր պատուհանից։ Այդ ամենն ինձ սեպտեմբերի 11-ը հիշեցրեց։ Ես ցած իջա, որպեսզի բացեմ շքամուտքի դուռը եւ օգնեմ մարդկանց թաքնվել։»
Մի մարդու հետ մենք մյուսին ներս քաշեցինք շենք։ Այդ պահին ինձ վիրավորեցին։ Ես տեսա, որ ձեռքս արնահոսում է. կրակել էին հենց Բատակլանի պատուհանից։ Այնպես ցավոտ էր, թվում էր, թե ձեռքիս մեջ մի բան է պայթել։ Վիրավորն ամերիկացի էր։ Մենք շտապ օգնություն զանգեցինք, բայց այն ոչ մի կերպ չէր կարողանում ժամանել։ Ես զանգահարեցի ծանոթ բժշկի, նա ինձ բացատրեց, թե ինչպես է պետք վիրակապել վերքը։ Այդպես սպասեցինք շտապ օգնության ժամանելուն»,- պատմել է Պսենին։





























