Հանրահայտ «Լաֆայետ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներին եւ հաճախորդներին արագ տարհանել են։ Հանրախանութում կասկածելի իր են հայտնաբերել, գրում է  Itele-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի միանգամից մի քանի շրջանում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա, իսկ   «Ստադ դը Ֆրանս» մարզասրահի մոտ, որտեղ ընթանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը, երեք պայթյուն է որոտացել, որոնցից երկուսը կազմակերպել էին մահապարտ ահաբեկիչները, տեղեկացնում է  Lifenews-ը։

Ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսներին, որոնք «Բատակլան» համերգասրահ էր եկել ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբին լսելու։ Մի քանի ժամ անց ֆրանսիական ոստիկանությունը գրոհել է շենքը՝ վերացնելով երեք ահաբեկչի։ Գործողության ընթացքում առնվազն տասը խաղաղ բնակիչ է զոհվել։