Ավստրալիայի առավել հայտնի շենքերից մեկը, Սիդնեյի օպերային թատրոնը, որը քաղաքի խորհրդանիշն է դարձել, լուսավորվել է Ֆրանսիայի դրոշի գույներով: Այս մասին ասվում է The Australian թերթի Twitter-յան էջում:
Նշվում է, որ այսկերպ Ավստրալիայի բնակիչներն իրենց համերաշխությունն են հայտնում Ֆրանսիայի հետ, որը ահաբեկչական գրոհների է ենթարկվել նոյեմբերի 13-ի երեկոյան, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ ողջ աշխարհում բազմաթիվ շենքեր ու պատմական հուշարձաններ ներկվել են Ֆրանսիայի ազգային դրոշի գույներով, որոնք նրանք իրենց ցավակցություններն են հայտնում նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի առթիվ:





























